• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում

19 ապրիլի, 2023

Ապրիլի 19-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահի, բազմաթիվ քաղաքապետերի, նահանգային և տեղական իշխանությունների մասնակցությամբ։

Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դարի վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր: Ադրբեջանի կողմից անթաքույց կերպով իրականացվող ռազմատենչ և հայատյաց քաղաքականությունը, արդեն շուրջ 130 օր շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման միջոցով արտաքին աշխարհից Արցախի մեկուսացմամբ 120 000 արցախահայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը դրա ակներև դրսևորումներն են:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան դեպարտամենտի նախագահը, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը, ինչպես նաև ընթերցվեցին Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության և Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոն ուղերձները:

Արարողությանը ներկա էին և ծաղկեպսակներ զետեղեցին նաև Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ, Շարանտոն-լը-Պոն քաղաքի դպրոցի սաներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: